Պուտինը եւ Մերկելը քննարկել են Դոնբասում սրված իրադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i53517-Պուտինը_եւ_Մերկելը_քննարկել_են_Դոնբասում_սրված_իրադրությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ. քննարկվել Է Դոնբասի իրադրությունը, լուրջ անհանգստություն Է հայտնվել այնտեղ զինված դիմակայության սրացման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2017 12:40 Asia/Tehran
  • Պուտինը եւ Մերկելը քննարկել են Դոնբասում սրված իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց Է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ. քննարկվել Է Դոնբասի իրադրությունը, լուրջ անհանգստություն Է հայտնվել այնտեղ զինված դիմակայության սրացման կապակցությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

«Տեղի Է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելի հետ: 

Քննարկվել Է Ուկրաինայի հարավ-արեւելքում ստեղծված իրադրությունը, որը վերջին օրերին կտրուկ սրվել Է ուկրաինական կողմի սադրիչ գործողությունների պատճառով: Լուրջ անհանգստություն Է հայտնվել զինված դիմակայության սրացման կապակցությամբ, որի հետեւանքով կան մարդկային զոհեր, քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակելի ֆոնդի զգալի ավերածություններ Դոնբասի մի շարք բնակավայրերում»,-ասված Է հաղորդագրության մեջ: 

Հեռախոսազրույցի ընթացքում «պայմանավորվածություն Է ձեռք բերվել՝ ակտիվացնել դիվանագիտական ջանքերը ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով»: «Մասնավորապես, նկատի Է առնվում մոտ ժամանակներս նախատեսել «նորմանադական ձեւաչափով» արտաքին գործերի նախարարների եւ ղեկավարների օգնականների շփումներ, իսկ այնուհետեւ իրադրության քննարկումը շարունակել բարձր մակարդակով»,- նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում:

Armenpress.am