Թրամփն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Էրդողանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i53575-Թրամփն_առաջին_հեռախոսազրույցն_է_ունեցել_Էրդողանի_հետ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2017 06:02 Asia/Tehran
  • Թրամփն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Էրդողանի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները խոսել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններից, վերահաստատել են ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամությունը:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային` որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ: Նա նաև բարձր է գնահատել թուրքական կողմի գործողություններն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:

Armenpress.am