ՆԱՏՕ-ն սպառազինական մրցակցություն չունի Ռուսաստանի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ սպառազինական մրցակցություն չունի:
Համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գումարված այդ կազմակերպության պաշտպանության նախարարների նիստում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ սպառազինական մրցակցության նպատակ չունի և չի ցանկանում առճակատվել այդ երկրի հետ:
«Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի զորայինների տեղակայումը պաշտպանական նպատակ է հետապնդում և այդ ներկայության ծավալը հստակեցված է»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, նշելով, որ կազմակերպությունը փորձում է կանխել լարվածության ծագումը:
Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում ու Լեհաստանում զորուժ տեղակայելու համար խորհրդակցություն է կատարվել ՆԱՏՕ-ի հրամանատարների հետ: Նա հավելել է, որ զորայինները մինչև 2017 թվականի հունիս ամիսը օպերատիվ կարգավիճակ կստանան: