Բելգիան ուժեղացնում է հսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին
https://parstoday.ir/hy/news/world-i5443-Բելգիան_ուժեղացնում_է_հսկողությունը_Ֆրանսիայի_հետ_սահմանին
Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ ուժեղացրել են Ֆրանսիայի հետ սահմանին իրականացվող ստուգումները ներգաղթյալների սպասվող մեծ հոսքից զգուշանալու համար: Այս մասին հայտնում է BBC լրատվականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2016 08:50 Asia/Tehran
  • Բելգիան ուժեղացնում է հսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին

Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ ուժեղացրել են Ֆրանսիայի հետ սահմանին իրականացվող ստուգումները ներգաղթյալների սպասվող մեծ հոսքից զգուշանալու համար: Այս մասին հայտնում է BBC լրատվականը:

Երկրի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը հայտարարել է, որ սահմանին կտեղակայվի 290 ոստիկանից կազմված խումբ: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ֆրանսիական դատարանը որոշում է կայացրել վտարել Կալե քաղաքի «Ջունգլի» ճամբարում ապաստանած փախստականների մի մասին: Յան Յամբոնը նշել է, որ վտարված փախստականներն արդեն Բելգիայի ճանապարհին են: Նա հայտնել է, որ սահմանային ստուգումները, որոնք հակասում են շենգենյան գոտում ազատ տեղաշարժի սկզբունքին, ուժի մեջ կմնան այնքան, որքան անհրաժեշտ է: Ըստ նախարարի` իշխանության այս քայլը չի նշանակում, որ սահմանը կարող է փակվել, այլ պարզապես նպատակային ստուգումներ կիրականացվեն և անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող մարդիկ անմիջապես կարտաքսվեն:

Ankakh.com

21/2/2016