Թուրքիայի պաշտպանության նախարարը անհրաժեշտ է համարում բարեփոխել ՆԱՏՕ-ի կառուցվածքը
https://parstoday.ir/hy/news/world-i54490-Թուրքիայի_պաշտպանության_նախարարը_անհրաժեշտ_է_համարում_բարեփոխել_ՆԱՏՕ_ի_կառուցվածքը
ՆԱՏՕ-ի կառուցվածքը պետք է բարեփոխվի, դաշինքը պետք է ադապտացվի նոր մարտահրավերներին, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշիկը, ելույթ ունենալով անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 08:02 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարը անհրաժեշտ է համարում բարեփոխել ՆԱՏՕ-ի կառուցվածքը

ՆԱՏՕ-ի կառուցվածքը պետք է բարեփոխվի, դաշինքը պետք է ադապտացվի նոր մարտահրավերներին, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշիկը, ելույթ ունենալով անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովում։

«Մեր պարտականությունն է ավելի ուժեղացնել ՆԱՏՕ-ն։ Անհրաժեշտ է նոր կառուցվածք, ՆԱՏՕ-ն պետք է ադապտացված լինի նոր մարտահրավերներին»,- ասել է նախարարը, որպես նման մարտահրավերների օրինակ նշելով ահաբեկչությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով, դաշինքը առայսօր չի կատարել իր պարտավորությունները հարավ-արեւելյան թեւում։ Նա նաեւ քննադատել է «պաշտպանության ու սարսափեցման» հայեցակարգը, որը ընդունել է դաշինքը՝ հայտնելով, որ այն «բավական չէր ՆԱՏՕ-ի համար»:

News.am