ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն նիստ կանցկացնի Վրաստանում
https://parstoday.ir/hy/news/world-i55142-ՆԱՏՕ_ի_ռազմական_կոմիտեն_նիստ_կանցկացնի_Վրաստանում
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն՝ գեներալ Պետեր Պավելի ղեկավարությամբ, մարտի 2-ին կժամանի Թբիլիսի եւ նիստ կանցկացնի Վրաստանի մասնակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2017 15:42 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն նիստ կանցկացնի Վրաստանում

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն՝ գեներալ Պետեր Պավելի ղեկավարությամբ, մարտի 2-ին կժամանի Թբիլիսի եւ նիստ կանցկացնի Վրաստանի մասնակցությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է վրացական պաշտպանական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ռազմական կոմիտեն ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմական մարմինն Է եւ հնագույն մշտական մարմինը Հյուսիսատլանտյան խորհրդից հետո:   

Ռազմական կոմիտեն այն հիմնական մարմինն Է, որը ռազմական հարցերի շուրջ խորհրդատվություն Է տրամադրում որոշումների ընդունման համար պատասխանատու ՆԱՏՕ-ի քաղաքացիական մարմիններին՝ Հյուսիսատլանտյան խորհրդին եւ Միջուկային պլանավորման խմբին: 

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն Թբիլիսիում կգտնվի մինչեւ մարտի 3-ը ներառյալ: Այդ ժամանակաընթացքում գեներալ Պետեր Պավելը երկկողմ բանակցություններ կանցկացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի եւ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայայի հետ:

Սա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի թվով երկրորդ այցելությունը կլինի Վրաստան: Կոմիտեն առաջին անգամ Թբիլիսի Է այցելել 2014 թվականի փետրվարին, հաղորդել Է Sputnik-ը:

Armenpress.am