ԱՄՆ-ն ի հովանավորություն Իսրայելի մտադիր է հեռանալ Մարդու իրավունքների խորհրդից
https://parstoday.ir/hy/news/world-i55638-ԱՄՆ_ն_ի_հովանավորություն_Իսրայելի_մտադիր_է_հեռանալ_Մարդու_իրավունքների_խորհրդից
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչը Ժնևում հայտարարել է. «Քանի որ մարդու իրավունքների խորհուրդը չափից ավելի կենտրոնացել է Իսրայելի հարցի վրա, ԱՄՆ-ն մտադիր է լքել այդ կառույցը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2017 04:11 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ի հովանավորություն Իսրայելի մտադիր է հեռանալ Մարդու իրավունքների խորհրդից

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչը Ժնևում հայտարարել է. «Քանի որ մարդու իրավունքների խորհուրդը չափից ավելի կենտրոնացել է Իսրայելի հարցի վրա, ԱՄՆ-ն մտադիր է լքել այդ կառույցը»:

Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, Էռին Բարքլին Իսրայելի հարցի վրա կենտրոնանալը ամենամեծ սպառնալիքը համարելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի համար, հայտարարել է, որ Իսրայելն ընդհանրապես անարդար, ոչ-հավասարակշիռ ու անհիմն մեղադրանքների թիրախ է դառնում:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ-ի ներկայացուցիչը   հավելել է, որ Վաշինգտոնն առավել քան երբևե հավատարիմ է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը վերջին օրերի ընթացքում դատապարտեց պաղեստինցի վիրավոր խաղաղ քաղաքացուն սպանած իսրայելցի զինծառայողի համար թույլ դատավճռի արձակումը, ինչը զայրույթ պատճառեց Իսրայելի ռեժմին: