ԱՄՆ-ի հաղորդագրությունը ՀԳՀԾ-ի կապակցությամբ
ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի տեղակալն ընդգծել է, որ Իրանը պետք է լիովին իրագործի ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր բոլոր պարտավորությունները:
Երեքշաբթի օրը ԱԷՄԳ-ի գերատեսուչը Վիեննայում ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ստուգումներ են իրականացվել է և ԻԻՀ միջուկային ծրագիրը կրում է խաղաղասիրական բնույթը: Այնուհետև ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի տեղակալ Էնդրյու Շոֆերն այդ կապակցությաբ ասել է. «Որպեսզի աշխարհը համոզվի, որ Իրանի միջուկային ծրագրը կրում է լոկ խաղաղասիրական բնույթ, անհրաժեշտ է ՀԳՀԾ-ի շրջագծում Իրանի ստանձնած պարտավորությունների գործադրման վերահսկման և ստուգումների շարունակվելը»:
ԱՄՆ-ի հաղորդագրության մեջ ասված է. «ԱՄՆ-ն ողջունում է ՀԳՀԾ-ի գործադրման կապակցությամբ ԱԷՄԳ-ի գերատեսչի փետրվարի 24-ին հրապարակած զեկույցը»:
Հիշեցնենք, որ այդ զեկույցը խաղաղասիրական բնութագրեց Իրանի միջուկային գործունեությունը և ԱԷՄԳ-ի գերատեսուչն ընդգծեց, որ Իրանն իրագործել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունները:
Էնդրյու Շոֆերն առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ի շրջագծում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորությունների ոտնահարմանը, դրա գործադրման ճանապարհին խափանարարությանն ու Իրանի դեմ շրջափակումները շարունակվելուն, հայտարարել է. «Իրանը պետք է հավատարիմ պիտի սահմանված պարտավորություններին ու տեխնիկական նախաձեռնություններին, որպեսզի ԱԷՄԳ-ը կարողանա այդ կապակցությամբ վստահություն ձեռք բերել»:
Ի դեպ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Իրանի միջուկային աշխատանքների նկատմամբ առավել կոշտ մոտեցում կցուցաբերի:
ԱՄՆ-ի նախկին ու գործող վարչակազմերը մշտապես ոտնահարել են ՀԳՀԾ-ն և այդ ծրագրի անտեսման ուղղությամբ Սպիտակ տան վերջին քայլը վերաբերում է Իրանի մի շարք իրավական ու իրավաբանական անձանց դեմ շրջափակումներ սահմանելուն: