Պուտինն ու Էրդողանը հանդիպում են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i56472-Պուտինն_ու_Էրդողանը_հանդիպում_են_ունեցել
ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները հանդիպել և զրւցել են Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2017 15:12 Asia/Tehran
  • Պուտինն ու Էրդողանը հանդիպում են ունեցել

ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները հանդիպել և զրւցել են Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ:

Փարս թուդեյ լրատական գործակալության հաղորդմամբ` պաշտոնական այցով Մոսկվա մեկնած Թուրքիայի նախագահը մարտի 10-ին հանդիպել է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին: Կողմերը միասին խորհրդակցել են Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ:

Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում, Պուտինն ասել է.«Համաշխարհային ճգնաժամերի, այդ թվում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում ՌԴ-ն և Թուրքիայի համագործակցում են: Տեղեկատվական և ռազմական մակարդակով Երկու երկրի միջև լավ հարաբերություններ են ձևավորվել»:

Նշելով որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով շարունակվելու են Մոսկվա-Անկարա համագործակցությունները ՌԴ-ի նախագահը հավելել է.«Համագործակցությունների խորքում ընկած է երկու երկրի բանակների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը»:

Անցնող 7 ամիսների ընթացքում սա ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների 4-րդ հանդիպումն է: