Թուրքիան փորձում է խոչընդոտներ ստեղծել ՆԱՏՕ-ի համար
https://parstoday.ir/hy/news/world-i57036-Թուրքիան_փորձում_է_խոչընդոտներ_ստեղծել_ՆԱՏՕ_ի_համար
Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ զորավարժություններն ու այլ նախագծեր՝ Անկարայի ու ԵՄ մի շարք երկրների միջեւ բորբոքված դիվանագիտական սկանդալի ֆոնին, հայտնում է Reuters –ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2017 06:22 Asia/Tehran
  • Թուրքիան փորձում է խոչընդոտներ ստեղծել ՆԱՏՕ-ի համար

Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ զորավարժություններն ու այլ նախագծեր՝ Անկարայի ու ԵՄ մի շարք երկրների միջեւ բորբոքված դիվանագիտական սկանդալի ֆոնին, հայտնում է Reuters –ը։

Ըստ գործակալության աղբյուրների՝ Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամ չհանդիսացող երկրների համագործակցության ծրագրերը։ Այդ թվում քաղաքական միջոցառումները, քաղաքացիական նախագծերն ու զորավարժությունները։

Ավստրիայի ՊՆ-ում հաստատել են Թուրքիայի կողմից մի շարք ծրագրերի արգելափակումը։ Գերատեսչության ներկայացուցչի խոսքով այդ գործողությունները չեն ազդել ընթացիկ առաքելությունների վրա, բայց կարող են խնդիրներ առաջացնել երկարաժամկետ հեռանկարում։

ՆԱՏՕ-ի չինովնիկը նույնպես հաստատել է, որ որոշ միջոցառումներ չեղարկվել են։ Նրա խոսքով, հույս կա , որ դրանք կկայանան ավելի ուշ։ «Սա քաղաքական խնդիր է։ Հույս ունենք, որ հանրաքվեից հետո իրավիճակը կհանդարտվի»,- ասել է նա։

News.am