ՌԴ-ը քննադատել է ԱՄՆ-ին
ՌԴ-ը քննադատել է ԱՄՆ-ին ՝ դիտավորյալ կերպով Սիրիայի ենթակառուցվածքներն ավերելու համար:
«Damas Post» կայքի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ հայտարարել է.«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն դիտավորյալ կերպով ավերում ու ոչնչացնում են ենթակառուցվածքային օբյեկտները»:
«Սիրիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների իրականացրած ավիահարձակումների պատճառով,ավերվել ու ոչնչացել են այդ երկրի ենթակառուցվածքային ու հիմնաշենային օբյեկտները ՝ խաչոընդոտելով երկրի վերակառուցումը: Մարտի 26-ին Եփրատի ամբարտակի ռմբակոծումը վկայում է նախապես մշակված ավերման ծրագրերի մասին».-ասված է հաղորդագրությունում:
Եփրատի ամբարտակի ջրի արտահոսքի պատճառով, տարածքի բնակիչների կյանքին լուրջ վտանգ է սպառնում: