ԱԽ-ում ձախողվեց ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի հակաիրանական սադրանքը
ՄԱԿ-ի փորձագետներն այդ կազմակերպության ԱԽ-ի նիստում հաստատեցին, որ Իրանից որևէ զենք չի առաքվել եմենական խմբերի համար:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ու արաբական որոշ երկրներ, այդ թվում Արաբիան ավելի վաղ ԻԻՀ-ին մեղադրել էին թիվ 2231 բանաձևը ոտնահարելու և Եմեն զենք առաքելու մեջ, ՄԱԿ-ի փորձագետներն ու զեկուցաբերներն ԱԽ-ի չորեքշաբթի օրվա նիստում մի զեկույցում հայտարարեցին. «Որևէ ապացույց չկա այն մասին, որ կալանքի տակ առնված նավերն Իրանից սպառազինություն են ստացել և կամ այդ սպառազինությունն իրանական է»:
ՄԱԿ-ի ԱԽ-ում մի տեղյակ աղբյուր ասել է, որ Սաուդյան Արաբիան խիստ զայրացած է այդ զեկույցից և ջանք է գործադրում, որպեսզի այն որպես ԱԽ-ի փաստաթուղթ չհրապարակվի:
Եմենի բանակին ու ժողովրդական ուժերին Իրանի սպառազինական օժանդակության հայտարարությունը կատարվում է այն պայմաններում, երբ Եմենի ժողովրդին կոտորածի ենթարկելու և այդ երկրի ենթակառույցները ոչնչացնելու համար օգտագործվում են ամերիկյան ինքնաթիռներ ու զենքեր և Եմենում պատերազմական ու հակամարդկային ոճրագործություններից հետո առավել մեծ ծավալ է ստացել Արաբիային ու արաբական այլ երկրներին արևմտյան սպառազինության վաճառքը: