Պուտինը կհանդիպի ԱՊՀ-ի երկրների հետախուզությունների ղեկավարների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i58402-Պուտինը_կհանդիպի_ԱՊՀ_ի_երկրների_հետախուզությունների_ղեկավարների_հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 5-ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 14-րդ նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 04, 2017 20:13 Asia/Tehran
  • Պուտինը կհանդիպի ԱՊՀ-ի երկրների հետախուզությունների ղեկավարների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 5-ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 14-րդ նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ԱՊՀ երկրների հետախուզական հանրակցության գործունեության համակարգման կատարելագործումը աշխատանիքի կարեւորագույն բաղադրիչն Է սաստկացող միջազգային ահաբեկչական վտանգի պայմաններում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի Է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը: Դրանից հետո ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել Է, որ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նախեւառաջ ահաբեկչության դեմ պայքարում:

«Մասնակիցներն ամփոփիչ հուշագրում հաստատել են խորհրդակցության շրջանակներում իրենց բազմակողմ համագործակցությունը շարունակելու մտադրությունը: Որպես հիմնական սպառնալիքներ, որոնք վերաբերում են ԱՊՀ-ի անդամ բոլոր երկրների կենսական շահերին, նշվել են միջազգային ահաբեկչությունը, կրոնական եւ քաղաքական ծայրահեղականությունը»,-հայտնել Է Իվանովը:

1in.am