ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը գումարվելու է ապրիլի 25-ին
https://parstoday.ir/hy/news/world-i58512-ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովի_նիստը_գումարվելու_է_ապրիլի_25_ին
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստը գումարվելու է ապրիլի 25-ին` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2017 03:05 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը գումարվելու է ապրիլի 25-ին

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստը գումարվելու է ապրիլի 25-ին` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն` ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին և Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին մի պատվիրակություն գլխավորելով կմասնակցեն ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 7-րդ նստաշրջանին:

ՀԳՀԾ-ի համաձայն համատեղ հանձնաժողովը յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով նիստ է գումարում և քննում է ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նախկին նիստը 2017 թվականի հունվարի 10-ին՝ ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով գումարվեց Վիեննայում: