Թրամփը պատրաստվում է ռազմական ոտնձգության դիմել Սիրիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i58608-Թրամփը_պատրաստվում_է_ռազմական_ոտնձգության_դիմել_Սիրիայի_դեմ
Արևմտյան ԶԼՄ-ներ հինգշաբթի գիշեր տեղեկացրեցին Սիրիայի դեմ հավանական ոտնձգության համար ԱՄՆ-ի կառավարության պատրաստության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2017 03:09 Asia/Tehran
  • Թրամփը պատրաստվում է ռազմական ոտնձգության դիմել Սիրիայի դեմ

Արևմտյան ԶԼՄ-ներ հինգշաբթի գիշեր տեղեկացրեցին Սիրիայի դեմ հավանական ոտնձգության համար ԱՄՆ-ի կառավարության պատրաստության մասին:

Սիրիայի համակարգը կործանելու ուղղությամբ ահաբեկիչների վեցամյա ջանքերի ձախողումից հետո, վերջին օրերին Վաշինգտոնի գլխավորությամբ ահաբեկիչներին պաշտպանող արևմտյան-արաբական առանցքը Սիրիայի կառավարության դեմ ռազմական քայլ ձեռնարկելու համար պատրվակ որոնելով, Դամասկոսի իշխանություններին մեղադրել է Իդլիբի հարավում գտնվող «Խան Շեյխուն» տարածքում քիմիական զենք կիրառելու մեջ, ինչը Սիրիայի կառավարությունը հերքել է:

Այս կապակցությամբ արևմտյան որոշ աղբյուրներ հայտարարեցին, որ Պենտագոնը Միջերկրականի արևելքում տեղակայված ամերիկյան «Յու Էս Էս Ռաս» և «Յու Էս Էս Փորթեր» ռազմանավերին հրահանգել է պատրաստ դրության բերվել` Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հավանական ոտնձգության համար :

«Ֆաքս Նյուզ»-ը  հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Սիրիայի կառավարության կործանման իր նախագիծը:

«Սի Էն Էն»-ը տեղեկացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի կողմից Դոնալդ Թրամփին ներկայացված բացատրական զեկույցի մասին, որը ներառում է Սիրիայի կապակցությամբ ԱՄՆ-ի  այլընտրանքները: