ԱՄՆ-ն հովանավորում է Սիրիայի ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/world-i58654-ԱՄՆ_ն_հովանավորում_է_Սիրիայի_ահաբեկիչներին
Սիրիայի նախագահի մամլո քարտուղարն ասել է.-«ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ իրականացրած հարձակումով Վաշինգտոնն ապացուցեց, որ հովանավորում է Սիրիայի դեմ կռվող ահաբեկիչներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2017 13:01 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն հովանավորում է Սիրիայի ահաբեկիչներին

Սիրիայի նախագահի մամլո քարտուղարն ասել է.-«ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ իրականացրած հարձակումով Վաշինգտոնն ապացուցեց, որ հովանավորում է Սիրիայի դեմ կռվող ահաբեկիչներին»:

Ալ-Մայադին հեռուստակայանին տված հարցազրույցում Բեթիա Շաաբանն ասել է.-«Համայում և Հալեպում ահաբեկչական խմբերի դեմ մղված պատերազմում Սիրիայի բանակի ձեռք բերած վերջին հաջողություններից հետո ԱՄՆ-ն փորձեց հարվածել Սիրիայի բանակին»:

Սիրիայի նախագահի մամլո քարտուղարը հավելել է.-«ԱՄՆ-ի հարձակումը հովանավորող յուրաքանչյուր սիրիացի դավաճան է համարվում և այն արաբական երկրները. որոնք ֆինանսական աջակցությոն են ցուցաբերում Սիրիայի, Լիբիայի, Եմենի դեմ կռվող ահաբեկչական խմբերին, ոչ մի առնչություն չեն կարող ունենալ արաբական ինքնության հետ»:

Ալ-Մայադին հեռուստակայանին տված հարցազրույցում, Սիրիայի տեղեկատվության նախարար Ռամեզ Թարջոմանն  ասել է.-«Այդ հարձակումով ԱՄՆ- փորձում է շահարկել Սիրիայի հարցը»:

Սիրիայի տեղեկատվության նախարարը հստակեցրել է.-«Անցյալում Իսրայելը մի քանի անգամ հարձակում է իրականացրել Սիրիայի դեմ  և ներկայումս էլ ԱՄՆ-ն է շարունակում այդ գործընթացը: Այժմ Սիրիան քաղաքական, ռազմական և տնտեսական հարձակումների թիրախում է հայտնվել, որին մասնակցում են աշխարհի շատ երկրներ»: