Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակումը ոտնահարում է միջազգային օրենքները
https://parstoday.ir/hy/news/world-i58706-Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_հարձակումը_ոտնահարում_է_միջազգային_օրենքները
Բոլիվիայի պահանջով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստում, այդ երկրի ներկայացուցիչն ընդգծեց. «Հարգելով ՄԱԿ-ի կանոնադրությունը պիտի հրաժարվել անկախ երկրների դեմ ցանկացած միակողմանի քայլից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2017 02:14 Asia/Tehran
  • Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարձակումը ոտնահարում է միջազգային օրենքները

Բոլիվիայի պահանջով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստում, այդ երկրի ներկայացուցիչն ընդգծեց. «Հարգելով ՄԱԿ-ի կանոնադրությունը պիտի հրաժարվել անկախ երկրների դեմ ցանկացած միակողմանի քայլից»:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայ՝ Սիրիայում ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հարձակման քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ 15 երկրների արտահերթ նիստն ուրբաթ օրը գումարվել է Նյու Յորքում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշն այդ նիստում Սիրիայի ճգնաժամում բախվող կողմերին կոչ է արել հեռու մնալ ցանկացած քայլից, որը կարող է առավել խորացնել Սիրիայի ժողովրդի տառապանքները:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը նիստում խստորեն դատապարտել և անօրինական քայլ է որակել այդ հարձակումը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Սաֆրանկովը Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման քննարկման նպատակով Ռուսաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստում ասել է. «Այս հարձակման հետևանքները չափազանց վտանգավոր կարող են լինել տարածաշրջանային ու միջազգային կայունության համար»:

Սաֆրանկովի ընդգծմամբ Սիրիայի դեմ հրթիռային հարձակում գործելու ուղղությամբ ԱՄՆ-ի քայլը ոտնահարել է Սիրիայի հարցով Ուաշինգտոնի ու Մոսկվայի միջև նախկին համաձայնությունը: