Թրամփը մտադիր է նոր շրջափակումներ գործադրել Իրանի ու Ռուսաստանի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i58900-Թրամփը_մտադիր_է_նոր_շրջափակումներ_գործադրել_Իրանի_ու_Ռուսաստանի_դեմ
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը կիրակի օրը հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը ուսումնասիրում է Իրանի ու Ռուսաստանի դեմ նոր ու առավել խիստ շրջափակումների գործադրման հնարավորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 03:37 Asia/Tehran
  • Թրամփը մտադիր է նոր շրջափակումներ գործադրել Իրանի ու Ռուսաստանի դեմ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը կիրակի օրը հայտարարել է, որ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը ուսումնասիրում է Իրանի ու Ռուսաստանի դեմ նոր ու առավել խիստ շրջափակումների գործադրման հնարավորությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Նիքի Հիլին կիրակի գիշեր «Սի Էն ԷՆ» հեռուստակայանին տված հարցազրույցում անդրադառնալով ահաբեկիչների դեմ վեցամյա պատերազմի ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարության հանդեպ Իրանի ու Ռուսաստանի ցուցաբերած հովանավորություններին, ընդգծել է. «Թրամփն ու նրա թիմակիցներն այս պահին ուսումնասիրում են Սիրիային հովանավորելու պատճառով Իրանի ու Ռուսաստանի դեմ առավել շրջափակումների գործադրման հնարավորությունը»:

«Իրանի ու Ռուսաստանի դեմ առավել խիստ շրջափակումների գործադրման հետ կապված որևէ այլընտրանք օրակարգից չի հանվել»,-հավելել է Հիլին:

Սիրիայի համակարգը կործանելու կապակցությամբ ահաբեկիչների վեցամյա ջանքերը ձախողելով վերջին օրերին ԱՄՆ-ն հանդիսանալով տարածաշրջանում ահաբեկչական խմբերի գլխավոր հովանավորը Սիրիայի կառավարության թուլացման ուղղությամբ մեծ ջանք է գործադրում:

Անցած երեքշաբթի օրը Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացված քիմիական կասկածելի հարձակումը պատրվակ ծառայեցնելով ԱՄՆ-ն ուրբաթ օրը վաղ առավոտյան Միջերկրական ծովում տեղակայված իր երկու ռազմանավերից 59 հրթիռներ արձակեց Սիրիայի Հոմսում գտնվող «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի կողմը:

Հարձակման հետևանքով զոհվեցին սիրիացի 9-ը խաղաղ քաղաքացիներ, այդ թվում չորս երեխաներ և 7 ուրիշներ վիրավորվեցին: