Հռոմի պապը հանդես է եկել Սիրիայում բախումներին վերջ տալու կոչով
Աշխարհի կաթոլիկների առաջնորդը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով արարողության ժամանակ հանդես է եկել Սիրիայում բախումներին վերջ տալու և այդ երկրում խաղաղություն հաստատելու կոչով:
Ինչպես հաղորդում է«Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը՝ աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կոչ է արել վերջ դնել Սիրիայում ընթացող բախումներին:
Հռոմի քահանայապետը հույս է հայտնել, որ խաղաղություն կհաստատվի Սիրիայում: Նա աղոթել է այդ երկրի ժողովրդի համար:
Ֆրանցիսկոս պապը դատապարտել է Սիրիայում երկու ավանների բնակիչներին տեղափոխող ավտոբուսների վրա իրականացված ահաբեկչական հարձակումը:
Նշենք, որ երեկ երեկոյան Հալեպի արևմտյան «Ալ Ռաշեդին» շրջանում Քաֆարիա և Ալ-Ֆուա ավանների բնակիչներին տեղափոխող ավտոբուսների մոտ պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 126 և վիրավորվել 224 մարդ: