Ռուսաստանը ցավ է հայտնել ԱՄՆ-ի խափանարարության կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ: Լավրովը ցավ է հայտնել Սիրիայի «Խան Շեյխուն»-ի դեպքի կապակցությամբ հետաքննություն իրականացնելու Մոսկվայի ու Թեհրանի առաջարկի հետ Վաշինգտոնի հակառակության կապակցությամբ:
Քիմիական սպառազինության արգելման կազմակերպությունն ԱՄՆ-ի ճնշման ներքո հինգշաբթի օրը մերժեց Սիրիայի «Խան Շեյխուն»-ի դեպքի կապակցությամբ հետաքննություն իրականացնող խումբ ստեղծելու ԻԻՀ-ի ու Ռուսաստանի ներկայացրած առաջարկը:
Ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում գտնվող «Խան Շեյխուն» տարածքի դեմ քիմիական կասկածելի հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 100 և վիրավորվեց շուրջ 400 մարդ:
Այդ հարձակումից հետո ԱՄՆ-ի գլխավորությամբ ահաբեկիչներին պաշտպանող արաբական-արևմտյան առանցքը մեծ ջանք գործադրեց, որպեսզի այդ հարձակումը վերագրի Սիրիայի կառավարությանը, ինչը կտրուկ մերժվեց Սիրիայի իշխանությունների կողմից:
Այս կասկածելի հարձակումը պատրվակ ծառայեց, որպեսզի ԱՄՆ-ն ապրիլի 7-ին 59 Քրուզ տեսակի հրթիռներով հարվածի տարածաշրջանում ԻԼԻՊ և «Ջեբհաթ-ալ-Նուսրա» ահաբեկչական խմբերի դեմ պայքարի գլխավոր կենտրոնը համարվող Հոմս նահանգի «Ալ-Շաաիրաթ»-ի ավիաբազան:
Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումն իրականացվեց այն պայմաններում, երբ ահաբեկչական խմբերն ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի լռության ներքո, Իրաքում ու Սիրիայում բազմիցս արգելված զենքեր, այդ թվում քիմիական զենք են օգտագործել երկու երկրի խաղաղ քաղաքացիների դեմ: