ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ձերբակալությունների նոր ալիքի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i60776-ՄԱԿ_ը_մտահոգություն_է_հայտնել_Թուրքիայում_ձերբակալությունների_նոր_ալիքի_կապակցությամբ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ձերբակալությունների ու աքսորների և արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2017 13:40 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ձերբակալությունների նոր ալիքի կապակցությամբ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ձերբակալությունների ու աքսորների և արտակարգ դրության երկարաձգման կապակցությամբ:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսար Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնը հավաստիացրել է, որ չպետք է մարդու իրավունքների ոտնահարման գնով պայքարել ահաբեկչության դեմ:

Նա նշել է, որ շատ քիչ է հավանականությունը, որ Թուրքիայում պետական պաշտոնյաների ու ոստիկանության ուժերի աշխատանքից հեռացնելը ճիշտ եղանակով և ստանդարտներին համապատասխան տեղի ունենա:

Թուրքիայում լրագրողների ձերբակալության հարցով Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնն այդ երկրի կառավարությանը հիշեցրել է, որ լրագրությունը Թուրքիայում հանցանք չէ:

2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո այդ երկրի կառավարությունը եռամսյա արտակարգ դրություն հայտարարեց և շարունակ երկարաձգեց այդ դրությունը: