Թուրքիայի կառավարության խոսնակը հաստատել է, որ Էրդողանը կդառնա իշխող կուսակցության ղեկավար
https://parstoday.ir/hy/news/world-i60832-Թուրքիայի_կառավարության_խոսնակը_հաստատել_է_որ_Էրդողանը_կդառնա_իշխող_կուսակցության_ղեկավար
Թուրքիայի կառավարության խոսնակ, երկրի փոխվարչապետներից Նուման Քուրթուլմուշը հաստատել է մամուլում շրջանառվող լուրերը, ըստ որոնց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով կդառնա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահը` վարչապետ Բինալի Յըլդըրըմի փոխարեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2017 09:09 Asia/Tehran
  • Թուրքիայի կառավարության խոսնակը հաստատել է, որ Էրդողանը կդառնա իշխող կուսակցության ղեկավար

Թուրքիայի կառավարության խոսնակ, երկրի փոխվարչապետներից Նուման Քուրթուլմուշը հաստատել է մամուլում շրջանառվող լուրերը, ըստ որոնց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով կդառնա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահը` վարչապետ Բինալի Յըլդըրըմի փոխարեն:

 


Նշենք, որ Թուրքիայի նախորդ Սահմանադրությունը չէր թույլատրում երկրի նախագահին լինել կուսակցության նախագահ, սակայն ապրիլի 16-ին ժողովրդական հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումներով այդ խոչընդոտը վերացվել է:

Ըստ Քուրթուլմուշի՝ նախատեսվում է, որ այդ պաշտոնն Էրդողանը կստանձնի մայիսի 27-ին:

tert.am