Թուրքիայի կառավարության խոսնակը հաստատել է, որ Էրդողանը կդառնա իշխող կուսակցության ղեկավար
Մայիս 02, 2017 09:09 Asia/Tehran
Թուրքիայի կառավարության խոսնակ, երկրի փոխվարչապետներից Նուման Քուրթուլմուշը հաստատել է մամուլում շրջանառվող լուրերը, ըստ որոնց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով կդառնա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահը` վարչապետ Բինալի Յըլդըրըմի փոխարեն:
Նշենք, որ Թուրքիայի նախորդ Սահմանադրությունը չէր թույլատրում երկրի նախագահին լինել կուսակցության նախագահ, սակայն ապրիլի 16-ին ժողովրդական հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումներով այդ խոչընդոտը վերացվել է:
Ըստ Քուրթուլմուշի՝ նախատեսվում է, որ այդ պաշտոնն Էրդողանը կստանձնի մայիսի 27-ին:
tert.am
Պիտակ