Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i60836-Թուրքիայի_ԱԳՆ_ն_Պուտին_Էրդողան_հանդիպման_օրակարգի_մասին
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը, որը նախատեսված է մայիսի 3-ին, քննարկվելու են Սիրիայում կրակի դադարեցման ամրապնդմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մուստաֆա Յուրլաքուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2017 09:44 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգի մասին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը, որը նախատեսված է մայիսի 3-ին, քննարկվելու են Սիրիայում կրակի դադարեցման ամրապնդմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մուստաֆա Յուրլաքուլը:

Նրա խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմի հարցն առանքային է նաև Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք հանդիպմանը: «Մենք արդեն աշխատել ենք որոշ փաստաթղթերի վրա՝ ուղղված կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը: Եվ մենք կփորձենք ինչ-որ կարևոր քայլի հասնել այս փուլում»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով միջազգային հանդիպումն անկացվելու է մայիսի 3-5-ին Աստանայում:

1in.am