Թուրքիայի ԱԳՆ-ն՝ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգի մասին
Մայիս 02, 2017 09:44 Asia/Tehran
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը, որը նախատեսված է մայիսի 3-ին, քննարկվելու են Սիրիայում կրակի դադարեցման ամրապնդմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մուստաֆա Յուրլաքուլը:
Նրա խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմի հարցն առանքային է նաև Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք հանդիպմանը: «Մենք արդեն աշխատել ենք որոշ փաստաթղթերի վրա՝ ուղղված կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը: Եվ մենք կփորձենք ինչ-որ կարևոր քայլի հասնել այս փուլում»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով միջազգային հանդիպումն անկացվելու է մայիսի 3-5-ին Աստանայում:
1in.am
Պիտակ