Թուրք դիվանագետը՝ Ռաքքայի ազատագրման գործում քրդերի դերակատարության մասին
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունում Սիրիայի քաղաքականության բաժնի փոխտնօրենն ասել է.«Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքի ահաբեկիչների ձեռքից ազատագրումը կարևոր իրադարձություն է, սակայն քրդական ուժերը չպետք է ներգրավված լինեն այս գործողություններում»:
Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, Մուստաֆա Յարդաքոլը նշել է. «Ռաքքայում և Դեյր Էլ-Զորում անվտանգության հաստատումը շատ կարևոր է, սակայն այս տարածքները ահաբեկիչներից մաքրագործումը պետք է տեղի ունենա հարմար միջոցներով ու անձանց կողմից»:
Նա հստակեցրել է.«Քրդերի դերակատարության վերաբերյալ քաշքշուկները հանգել են Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների մթագնմանը: Թուրքիան հենց սկզբից հորդորում էր, որ ԱՄՆ-ի հրամանատարությամբ ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված կոալիցիան չհամագործակցի քրդական խմբերի. այդ թվում Թուրքիայի Քուրդստանի աշխատավորների կուսակցության (PKK) և քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հետ, քանզի այդ համագործակցությունը երկարատևում կարող է խնդիրներ առաջացնել», ասել է նա:
Նշենք,որ Անկարան մշտապես ֆինանսական ու ռազմական աջակցություն է ցուցաբերել Սիրիայում և Իրաքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում ԻԼԻՊ-ին: