Թրամփի անպատասխանատու դիրքորոշումը ՀԳՀԾ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i60874-Թրամփի_անպատասխանատու_դիրքորոշումը_ՀԳՀԾ_ի_դեմ
Ամերիկյան Boston Globe թերթը երեքշաբթի օրը հրապարակել է մի զեկույց, որում Իրանի և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ Դոնալդ Թրամփի անհեթեթ հայտարարությունները որակել է անպատասխանատու դիրքորոշում, նշելով, որ ՀԳՀԾ-ը ձեռք բերված լավագույն համաձայնությունն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2017 15:14 Asia/Tehran
  • Թրամփի անպատասխանատու դիրքորոշումը ՀԳՀԾ-ի դեմ

Ամերիկյան Boston Globe թերթը երեքշաբթի օրը հրապարակել է մի զեկույց, որում Իրանի և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ Դոնալդ Թրամփի անհեթեթ հայտարարությունները որակել է անպատասխանատու դիրքորոշում, նշելով, որ ՀԳՀԾ-ը ձեռք բերված լավագույն համաձայնությունն է»:

 

Զեկույցում ասված է.«ԱՄՆ նախագահը անպատասխանատու և անարդյունավետ դիրքորոշում է որդեգրել Իրանի և «5+1» խմբի միջև ձեռք բերված միջուկային համաձայնագրի նկատմամբ»:

«Չնայած ԱՄՆ-ի իշխանությունների խաբեությանը, Իրանը հավատարիմ է մնացել միջուկային գործարքին և Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրն ստորագրած մյուս երկրները ևս չեն հետևելու Թրամփի կառավարության վարած քաղաքականություններին»,գրել   է Boston Globe թերթը:

Ավելի վաղ,  ԻԻՀ դեմ իր թշնամական քաղաքականությունների շրջանակում, Դոնալդ Թրամփն ընդգծել էր, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը շատ վատ համաձայնագիր է և չպետք է նման համաձայնություն կայանար: