Թրամփի անպատասխանատու դիրքորոշումը ՀԳՀԾ-ի դեմ
Ամերիկյան Boston Globe թերթը երեքշաբթի օրը հրապարակել է մի զեկույց, որում Իրանի և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դեմ Դոնալդ Թրամփի անհեթեթ հայտարարությունները որակել է անպատասխանատու դիրքորոշում, նշելով, որ ՀԳՀԾ-ը ձեռք բերված լավագույն համաձայնությունն է»:
Զեկույցում ասված է.«ԱՄՆ նախագահը անպատասխանատու և անարդյունավետ դիրքորոշում է որդեգրել Իրանի և «5+1» խմբի միջև ձեռք բերված միջուկային համաձայնագրի նկատմամբ»:
«Չնայած ԱՄՆ-ի իշխանությունների խաբեությանը, Իրանը հավատարիմ է մնացել միջուկային գործարքին և Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրն ստորագրած մյուս երկրները ևս չեն հետևելու Թրամփի կառավարության վարած քաղաքականություններին»,գրել է Boston Globe թերթը:
Ավելի վաղ, ԻԻՀ դեմ իր թշնամական քաղաքականությունների շրջանակում, Դոնալդ Թրամփն ընդգծել էր, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը շատ վատ համաձայնագիր է և չպետք է նման համաձայնություն կայանար: