Էրդողանը կրկին անդամակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը
https://parstoday.ir/hy/news/world-i60882-Էրդողանը_կրկին_անդամակցել_է_իշխող_Արդարություն_և_զարգացում_կուսակցությանը
Ապրիլի 16-ի հանրաքվեից հետո, այսօր կեսօրին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) շարքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2017 15:33 Asia/Tehran
  • Էրդողանը կրկին անդամակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը

Ապրիլի 16-ի հանրաքվեից հետո, այսօր կեսօրին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) շարքերը:

 

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը համարվում է Թուրքիայի չորրորդ կուսակցական նախագահը:

Ըստ հաղորդման այսօր` մայիսի 2-ին, ԱԶԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ Էրդողանը ստորագրել է կուսակցությանն անդամագրվելու պաշտոնական առաջարկը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ-ի ներկայիս նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ մայիս 21-ին կուսակցությունը կանցկացնի արտահերթ համագումար, որտեղ կառաջադրվի Էրդողանի թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում:

Յըլդըրըմը համոզմունք է հայտնել, որ այդ համագումարի ընթացքում Էրդողանը միաձայն կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում:

Այդպիսով Թուրքիայի վարչապետը լքում է կուսակցության նախագահի պաշտոնն իր տեղը զիջելով Էրդողանին: