ՆԱՏՕ-ն 1 մլրդ եվրո արժողությամբ նոր գլխավոր գրասենյակ կտեղափոխվի
https://parstoday.ir/hy/news/world-i60884-ՆԱՏՕ_ն_1_մլրդ_եվրո_արժողությամբ_նոր_գլխավոր_գրասենյակ_կտեղափոխվի
ՆԱՏՕ-ն պաշտոնապես նոր գլխավոր գրասենյակ կտեղափոխվի մայիսի 25-ին կայանալիք դաշինքի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2017 15:44 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն 1 մլրդ եվրո արժողությամբ նոր գլխավոր գրասենյակ կտեղափոխվի

ՆԱՏՕ-ն պաշտոնապես նոր գլխավոր գրասենյակ կտեղափոխվի մայիսի 25-ին կայանալիք դաշինքի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Դա հաստատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը` ամփոփելով Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ հանդիպումը:

«Մայիսին առաջնորդների հանդիպման ժամանակ տեղի կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակի նոր շինությունը մեզ հանձնելու հանդիսավոր արարողությունը` Բելգիայի կառավարության կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին», - հայտնել է նա:

ՆԱՏՕ-ի նոր համալիրը հսկայական կիսակլոր ապակե շինություն է եւ զբաղեցնում է 41հա տարածք, դրա  գրասենյակային տարածքները կազմում են 245 հազար ք/մ: Այստեղ կտեղակայվեն ՆԱՏՕ-ի 29 (Չեռնոգորիայի անդամակցությունը դաշինքին վավերացնելուց հետո) գործընկեր պետությունների առաքելություններ: Միաժամանակ այստեղ ավելի քան չորս հազար մարդ կաշխատի:

News.am