Թուրքիայում շարունակում է արգելափակված մնալ Wikipedia առցանց հանրագիտարանի հասանելիությունը
Թուրքիայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության տնօրենը տեղեկացրել է, որ այդ երկրում շարունակվում է Wikipedia առցանց հանրագիտարանի արգելափակումը:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Թուրքիայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության տնօրեն Օմար Ֆաթեհ Սայանը չորեքշաբթի օրն ասել է. «Քանի դեռ Wikipedia առցանց հանրագիտարանը չի գործադրել Անկարայի կողմից սխալ համարված հոդվածները հանելու հիմամբ Թուրքիայի արդարադատության կառույցի որոշումն, այս ինտերնետային կայքը հասանելի չի լինի Թուրքիայի քաղաքացիների համար»:
Հիշեցնենք, որ Անկարայի իշխանությունների հրահանգով ապրիլի 29-ից սկսած Wikipedia առցանց հանրագիտարանը անհասանելի է դարձել այդ երկրի օգտատերերի համար:
Այս որոշման համար հիմք են ծառայել Wikipedia-ի որոշ բաժիններում տեղ գտած այն նյութերը, որոնք Թուրքիային մեղադրում են աշխարհազորային որոշ խմբերի հետ համագործակցության մեջ: