Վաշինգտոնը շարունակում է անհիմն հայտարարություններ հնչեցնել Իրանի հասցեին
https://parstoday.ir/hy/news/world-i61102-Վաշինգտոնը_շարունակում_է_անհիմն_հայտարարություններ_հնչեցնել_Իրանի_հասցեին
ԱՄՆ Պետդեպարտամենտը շարունակում է անհիմն հայտարարություններ հնչեցնել Իրանի իսլամական հանրապետության հասցեին, պնդելով թե Վաշինգտոնը մտահոգ է Աստանայի բանակցություններին Իրանի ներգրավվածության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2017 07:22 Asia/Tehran
  • Վաշինգտոնը շարունակում է անհիմն հայտարարություններ հնչեցնել Իրանի հասցեին

ԱՄՆ Պետդեպարտամենտը շարունակում է անհիմն հայտարարություններ հնչեցնել Իրանի իսլամական հանրապետության հասցեին, պնդելով թե Վաշինգտոնը մտահոգ է Աստանայի բանակցություններին Իրանի ներգրավվածության կապակցությամբ:

«Ալ Ալամ» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հինգշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, թե Իրանի իսլամական հանրապետությունը ապակառուցողական դեր է խաղում Աստանայի բանակցություններում և Սիրիայում էլ նպաստում է բռնությունների տարածմանը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի այդ զավեշտական հայտարարությունն այն դեպքում է արվել ,երբ Աստանայում Սիրիայի հարցով միջազգային քառակողմ նիստում Իրանի ջանքերն հանգեցրել են այդ երկրում ապաէսկալացման գոտիների ստեղծման մասին փաստաթղթի ստորագրմանը:

Հինգշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով կայացած միջազգային քառակողմ հանդիպման ավարտին  ԱՄՆ Պետդեպարտամենտի  հակաիրանական հայտարարություններին հակառակ,  Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ Ստեֆան Դե Միստուրան Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի հետևողական ջանքերի շնորհիվ կայացած նիստի ձեռքբերումները գնահատել է Սիրիայում  բախումների կանխմանն ուղղված  հուսալի քայլ: