ԱՄՆ-ը խոստովանել է, որ մզկիթ է ռմբակոծել Սիրիայում
Մայիս 05, 2017 14:15 Asia/Tehran
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնատարները խոստովանել են, որ մարտին Հալեպում իրականացրած ավիահարձակման ժամանակ մզկիթ են ռմբակոծել:
«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, «CNN» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Պենտագոնի երկու պաշտոնատարներ խոստովանել են, որ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ անցյալ մարտի 16-ին, Հալեպի արևմուտքում գտնվող գյուղի դեմ իրականացված ավիահարձակման ժամանակ թիրախ է դարձել մի շինություն, որը մզկիթի մաս էր կազմում: Այդ հարձակման հետևանքով զոհվեց նվազագույնը 49 խաղաղ բնակիչ:
Պիտակ