Թուրքիան մերժեց «Վիքիփեդիա» կայքի վրա դրված արգելքի վերացումը
Մայիս 06, 2017 09:03 Asia/Tehran
Թուրքիայի դատարանը չի բավարարել այդ երկրում «Վիքիփեդիա» կայքի վրա դրված արգելքը վերցնելու համար ներկայացված միջնորդությունը:
Համաձայն Թուրքիայի լրատվական գործակալության հաղորդման, «Վիքիփեդիա»-ի հիմնադիր Ջիմի Վեյլզն իր թուիթերյան էջում հայտարարել է, որ տեղեկություններին հասանելիությունը Թուրքիայի ժողովրդի իրավունքն է:
Թուրքիայի կառավարությունն ապրիլի 29-ից արգելափակել է «Վիքիփեդիա» առցանց հանրագիտարանը:
Այս որոշման համար հիմք են ծառայել «Վիքիփեդիա»-ի որոշ բաժիններում հայտնված այն նյութերը, որոնք Թուրքիային մեղադրում են աշխարհազորային խմբերի հետ համագործակցության ու համադրման մեջ:
Պիտակ