Թուրքիան մերժեց «Վիքիփեդիա» կայքի վրա դրված արգելքի վերացումը
https://parstoday.ir/hy/news/world-i61228-Թուրքիան_մերժեց_Վիքիփեդիա_կայքի_վրա_դրված_արգելքի_վերացումը
Թուրքիայի դատարանը չի բավարարել այդ երկրում «Վիքիփեդիա» կայքի վրա դրված արգելքը վերցնելու համար ներկայացված միջնորդությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2017 09:03 Asia/Tehran
  • Թուրքիան մերժեց «Վիքիփեդիա» կայքի վրա դրված արգելքի վերացումը

Թուրքիայի դատարանը չի բավարարել այդ երկրում «Վիքիփեդիա» կայքի վրա դրված արգելքը վերցնելու համար ներկայացված միջնորդությունը:

Համաձայն Թուրքիայի լրատվական գործակալության հաղորդման, «Վիքիփեդիա»-ի հիմնադիր Ջիմի Վեյլզն իր թուիթերյան էջում հայտարարել է, որ տեղեկություններին հասանելիությունը Թուրքիայի ժողովրդի իրավունքն է:

Թուրքիայի կառավարությունն ապրիլի 29-ից արգելափակել է «Վիքիփեդիա» առցանց հանրագիտարանը:

Այս որոշման համար հիմք են ծառայել «Վիքիփեդիա»-ի որոշ բաժիններում հայտնված այն նյութերը, որոնք Թուրքիային մեղադրում են աշխարհազորային խմբերի հետ համագործակցության ու համադրման մեջ: