Լավրովը կարևորել է Աստանայի խորհրդաժողովը
https://parstoday.ir/hy/news/world-i61244-Լավրովը_կարևորել_է_Աստանայի_խորհրդաժողովը
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ ունեցած հեռախոսազրուցյում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարևորել է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված Աստանայի խորհրդաժողովի անցկացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2017 12:52 Asia/Tehran
  • Լավրովը կարևորել է Աստանայի խորհրդաժողովը

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ ունեցած հեռախոսազրուցյում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարևորել է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված Աստանայի խորհրդաժողովի անցկացումը:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Լավրովը չափազանց կարևոր է գնահատել ապաէսկալացիոն գոտիներ ստեղծելու միջոցով հրադադարի ամրապնդմանն ուղղված Աստանայի բանակցությունների 4-րդ շրջանի արդյունքները:

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությամբ՝  նախագիծը ներկայացվում է ՄԱԿ-ի հսկողության տակ Ժնևում սիրիական-սիրիական ձևաչափով բանակցությունների հաջորդ փուլի համար ենթահող պատրաստելու և լարվածությունը նվազեցնելու նպատակով:

Ռուսաստանի ԱԳ նախարարն ուրբաթ երեկոյան Սիրիայի ճգնաժամը քննարկել է ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ ունեցած  հեռախոսազրույցում:

Սերգեյ Լավրովի խոսքերով՝ Վաշինգտոնը ողջունել է ապաէսկալացիոն գոտիներ ստեղծելու գաղափարը:

Սիրիական բանակցությունների 4-րդ փուլը կայացել է Ղազախստանի մայրաքաղաք  Աստանայում: Նիստի վերջում Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչները ստորագրել են Սիրիայում լարվածության նվազեցման գոտիներ ստեղծելու մասին փաստաթուղթը: