ԱՄՆ-ը ցանկանում է խախտել ՀԳՀԾ-ն
Սպիտակ տունը նոր նախագիծ է քննարկում «Մահայ էյր» ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:
Ըստ Press TV հեռուստաընկերության հաղորդման՝ համաձայն այդ ծրագրի՝ Դոնալդ Թրամփի կառավարությունը պարտականություն ունի Կոնգրեսին տրամադրել այն բոլոր օդանավակայանների անունները, որտեղ «Մահան էյր» ընկերությունը չվերթ է իրականացնում:
Կոնգրեսի նոր նախագծի համաձայն՝ այդ քայլն արվում է «Մահան էյր» ընկերության հետ աշխատող բոլոր օդանավակայաններում վայրէջք կատարած և ԱՄՆ երկնքում հայտնված բոլոր ինքնաթիռների անվտանգությունը բարձրացնելու նպատակով :
Նախագծի թիրախում հիմնականում «Մահան էյր» ընկերությունն է: Սա համարվում է իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ կոնգրեսի առաջին քայլը:
ԱՄՆ Կոնգրեսում նախագծի քննարկումը մեկնարկել է այն դեպքում, երբ Boeing ընկերությունը տեղեկացրել էր՝ Իրանին մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ուղևորատար ինքնաթիռներ վաճառելու մասին: