Լավրովն ընդգծել է Պուտին-Թրամփ հանդիպման նշանակությունը
https://parstoday.ir/hy/news/world-i61390-Լավրովն_ընդգծել_է_Պուտին_Թրամփ_հանդիպման_նշանակությունը
Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է. «Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելու են միջազգային կարևոր հարցեր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2017 03:08 Asia/Tehran
  • Լավրովն ընդգծել է Պուտին-Թրամփ հանդիպման նշանակությունը

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է. «Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելու են միջազգային կարևոր հարցեր»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրն ասել է. «Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը ֆորմալ բնույթ չի կրում և անկասկած ազդելու է միջազգային կայունության ու անվտանգության վրա»:

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահները հանդիպում ու զրույց կունենան հուլիսին Գերմանիայի Համբուրգ քաղաքում գումարվելիք Մեծ Քսանյակի գագաթնաժողովի ընթացքում: