Թուրքիան հակադարձել է Գերմանիայում ապաստանած թուրք զորայինների քայլին
https://parstoday.ir/hy/news/world-i61694-Թուրքիան_հակադարձել_է_Գերմանիայում_ապաստանած_թուրք_զորայինների_քայլին
Անկարայի կառավարությունը դատապարտել է թուրք զինծառայողներին և նրանց ընտանիքներին Գերմանիայում ապաստանություն տալու մասին այդ երկրի պաշտոնատարների որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2017 13:33 Asia/Tehran
  • Թուրքիան հակադարձել է Գերմանիայում ապաստանած թուրք զորայինների քայլին

Անկարայի կառավարությունը դատապարտել է թուրք զինծառայողներին և նրանց ընտանիքներին Գերմանիայում ապաստանություն տալու մասին այդ երկրի պաշտոնատարների որոշումը:

Ալ-Ալամ լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ հինգշաբթի օրը Անկարան Բեռլինին մեղադրել է հունիսի 15-ին այդ երկրում հեղաշրջում կազմակերպողներին ապաստանություն տալու մեջ:

Հաղորման համաձայն՝ Անկարան ցավ է հայտնել, որ Գերմանիան ապաստանություն է տվել այնպիսի զորայինների, որոնց մեղադրում է Ֆաթուլլահ Գյուլենի ահաբեկչական խմբին աջակցելու մեջ:

Անկարան հայտարարել է, որ Գերմանիայի պաշտոնատարներն այդ քայլով փորձում են հանդուրժողական կեցվածք ցուցաբերել հեղաշրջում կազմակերպողների գաղափարների հանդեպ:

Անկարան Գերմանիային կոչ է արել  հրաժարվել երկու երկրի հարաբերություններին խանգարող նման քայլերից :