Թուրքիան քննադատել է ԱՄՆ-ի կողմից քրդական խմբերին սպառազինության տրամադրումը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական խմբերին սպառազինություն տրամադրելու քայլը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հակադարձելով Պենտագոնի կողմից Սիրիայի քրդական խմբերին սպառազինություն առաքելու կապակցությամբ Դոնալդ Թրամփի որոշմանն ասել է.-«Թուրքիան չի ընդունում այդ ծայրահեղական խմբերին զինելու քայլը»:
«Թուրքիան դեմ է Քուրդստանի բանվորական կուսակցության զինված խմբերին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ մղվող պայքարում օգտագործելուն».- հավելել է Յըլդըրմը:
Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ դեմ է քրդական զինված խմբերի մասնակցությանը Սիրիայի ահաբեկչական խմբերի դեմ մղվող պայքարում:
Թուրքիան համոզված է, որ ԱՄՆ-ը Անկարայի կառավարության ընդիմադիր քրդական զինված խմբերին օգտագործում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարում: