Թուրքիան քննադատել է ԱՄՆ-ի կողմից քրդական խմբերին սպառազինության տրամադրումը
https://parstoday.ir/hy/news/world-i61700-Թուրքիան_քննադատել_է_ԱՄՆ_ի_կողմից_քրդական_խմբերին_սպառազինության_տրամադրումը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական խմբերին սպառազինություն տրամադրելու քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2017 14:10 Asia/Tehran
  • Թուրքիան քննադատել է ԱՄՆ-ի կողմից քրդական խմբերին սպառազինության տրամադրումը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական խմբերին սպառազինություն տրամադրելու քայլը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հակադարձելով  Պենտագոնի կողմից Սիրիայի քրդական խմբերին սպառազինություն առաքելու կապակցությամբ Դոնալդ Թրամփի որոշմանն ասել է.-«Թուրքիան չի ընդունում այդ ծայրահեղական խմբերին զինելու քայլը»:

«Թուրքիան դեմ է Քուրդստանի բանվորական կուսակցության զինված խմբերին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ մղվող պայքարում օգտագործելուն».- հավելել է Յըլդըրմը:

Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ դեմ է քրդական զինված խմբերի մասնակցությանը Սիրիայի ահաբեկչական խմբերի դեմ մղվող պայքարում:

Թուրքիան համոզված է, որ ԱՄՆ-ը Անկարայի կառավարության ընդիմադիր քրդական զինված խմբերին օգտագործում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարում: