Թուրքիայում կալանավորված գերմանական պարբերականի լրագրողին չի կարող փրկել անգամ Հռոմի պապը
https://parstoday.ir/hy/news/world-i61774-Թուրքիայում_կալանավորված_գերմանական_պարբերականի_լրագրողին_չի_կարող_փրկել_անգամ_Հռոմի_պապը
Գերմանական Die Welt պարբերականի թղթակիցներից Դենիզ Յուջելին, ով կալանավորվել է Թուրքիայում, չի կարող փրկել անգամ Հռոմի պապը: Այս մասին հայտարարել է  Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջըն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2017 13:02 Asia/Tehran
  • Թուրքիայում կալանավորված գերմանական պարբերականի լրագրողին չի կարող փրկել անգամ Հռոմի պապը

Գերմանական Die Welt պարբերականի թղթակիցներից Դենիզ Յուջելին, ով կալանավորվել է Թուրքիայում, չի կարող փրկել անգամ Հռոմի պապը: Այս մասին հայտարարել է  Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջըն:

Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով demokrathaber.org-ին, դեսպանը պնդել է, որ Թուրքիան ազատ և ժողովրդավար երկիր է, իսկ Յուջելի հետ կապված որոշումը թուրքական արդարադատությունը կայացրել է ձեռքի տակ եղած ապացույցների և «թուրքական արդարադատության սեփական օրենքներով»:  Նրա խոսքով՝ Հռոմի պապի՝ Յուջելին ներում շնորհելու ուղերձն այս գործում ոչ մի նշանակություն չի ունենա:

Նշենք, որ գերմանական Die Welt-ի թուրք թղթակցը Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ:

armedia.am/