Թուրքիայի կառավարության խոսնակը խորհուրդ է տվել Ռուսաստանին չաջակցել Սիրիայի քրդերին
https://parstoday.ir/hy/news/world-i61794-Թուրքիայի_կառավարության_խոսնակը_խորհուրդ_է_տվել_Ռուսաստանին_չաջակցել_Սիրիայի_քրդերին
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը խորհուրդ է տվել Ռուսաստանին զերծ մնալ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) աջակցելուց, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2017 14:27 Asia/Tehran
  • Թուրքիայի կառավարության խոսնակը խորհուրդ է տվել Ռուսաստանին չաջակցել Սիրիայի քրդերին

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը խորհուրդ է տվել Ռուսաստանին զերծ մնալ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) աջակցելուց, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Քուրթուլմուշը շեշտել է, որ Թուրքիան մեծ հույս ունի, որ իրենց ռազմավարական դաշնակիցը հանդիսացող ԱՄՆ-ն, ամեն դեպքում, հետ կկանգնի YPG-ի աջակիցը լինելուց, և նշել, որ եթե Ռուսաստանը նույնպես չաջակցի քրդերին՝ դա ռուսական իշխանությունների կողմից կատարված ամենախելացի քայլը կլինի:

 

//lratvakan.am