Թուրքիայի կառավարության խոսնակը խորհուրդ է տվել Ռուսաստանին չաջակցել Սիրիայի քրդերին
Մայիս 12, 2017 14:27 Asia/Tehran
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը խորհուրդ է տվել Ռուսաստանին զերծ մնալ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) աջակցելուց, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Քուրթուլմուշը շեշտել է, որ Թուրքիան մեծ հույս ունի, որ իրենց ռազմավարական դաշնակիցը հանդիսացող ԱՄՆ-ն, ամեն դեպքում, հետ կկանգնի YPG-ի աջակիցը լինելուց, և նշել, որ եթե Ռուսաստանը նույնպես չաջակցի քրդերին՝ դա ռուսական իշխանությունների կողմից կատարված ամենախելացի քայլը կլինի:
//lratvakan.am
Պիտակ