Մուրատ Եթքին․Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հիմա լճացման վիճակում է
https://parstoday.ir/hy/news/world-i61948-Մուրատ_Եթքին_Թուրքիայի_արտաքին_քաղաքականությունը_հիմա_լճացման_վիճակում_է
Թուրքիայի հարաբերությունները հարեւանների՝ այդ թվում Հայաստանի հետ ամենեւին էլ լավ վիճակում չեն։ Այս մասին ասվում է Hurriyet Daily News թուրքական թերթի սյունակագիր Մուրատ Էթքինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2017 11:51 Asia/Tehran
  • Մուրատ Եթքին․Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հիմա լճացման վիճակում է

Թուրքիայի հարաբերությունները հարեւանների՝ այդ թվում Հայաստանի հետ ամենեւին էլ լավ վիճակում չեն։ Այս մասին ասվում է Hurriyet Daily News թուրքական թերթի սյունակագիր Մուրատ Էթքինը։

Նրա խոսքով Թուրքիայի արտաքին քաղաքականությունում վերջերս շատ հաղթանակներ, նույնիսկ փոքր հաջողություններ չեն եղել։ Վերջին հաջողությունը եղել է ԵՄ-ի հետ միգրանտների մասին գործարքը, որը կնքվել է 2016-ի մարտին, ու հենց այդ գործարքը թույլ չի տալիս, որ Անկարայի ու Բրյուսելի հարաբերություններն այսօր ավելի վատանան։ «2016-ի պետհեղաշրջման անհաջող փորձից հետո մահապատիժը վերականգնելու՝ Էրդողանի համառ ձգտումը ասես դառնահամ բալ լինի Թուրքիայի ու ԵՄ-ի միջեւ խնդիրների տորթի վրա», գրում է հեղինակը։

Ինչ վերաբերում է Գերմանիայի հետ հարաբերություններին, ապա վերլուծաբանի կարծիքով, դրանք կսառեցվեն մինչեւ սեպտեմբեր, երբ Գերմանիայում ընտրություններ կանցկացվեն։ Ռուսաստանի հետ էլ դեռ խնդիրներ կան՝  չնայած հարաբերությունների բարելավմանը։ Մոսկվայի հետ խնդիրները զգալիոեն անդրադառնում են Թուրքիայի տնտեսության վրա, մանավանդ զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների։ Նույնը կարելի է ասել նաեւ Իսրայելի մասին, չնայած հաշտեցմանը, Էրդողանը վերջերս կոշտ էր արտահայտվել մուսուլմանների առավոտյան աղոթքի արգելքի առթիվ։

«Թուրքիայի հարաբերությունները հարեւանների՝ Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Հունաստանի ու Հայաստանի հետ, հեռու են կատարելությունից։ Անկարան լավագույն հարաբերություններ ունի Պարսից ծոցի երկրների ՝ օրինակ Կատարի ու Քուվեյթի հետ, եւ ավելի տնտեսական ուղղվածության հարաբերություններ Ճապոնիայի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ»,- համարում է հոդվածագիրը։

Եթքինը հարց է բարձրացնում՝ արդյոք արտաքին քաղաքականության հարցերում Էրդողանին կօգնի հանրաքվեի միջոցով ապահովված համախմբումը։ Նրա կարծիքով Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հասել է իր գագաթնակետին Աբդուլահ Գյուլի ու ԱԳ նախարար Ալի Բաբաջանի օրոք։ Դա մասնավորապես տեղի է ունեցել Աբդուլա Օջալանի կալանավոումից ու Թուրքիային ԵՄ անդամակցության թեկնածու հայտարարելուց հետո։ «Նախագահ Էրդողանն ու ԱԳՆ-ի վերջին երկու ղեկավարները ՝ Ահմետ Դավութօղլուն ու Մեվլյութ Չավոււշօղլուն այնքան հաջողակ չէին, որքան պահանջում էին նրանց բավականին հավակնոտ նպատակները։ Հենց այդ պատճառով էլ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հիմա լճացման վիճակում է։ Էրդողանի ու Թրամփի միջեւ հանդիպումը պատկերացում կտա այն մասին, թե դեպի ուր են զարգանալու հարաբերությունները, բայց մենք գուցե ստիպված կլինենք սպասել, մինչեւ Գրեմանիայում ընտրություններից հետո ավելի լավ գաղափար կհայտնվի»,- ամփոփում է հեղինակը:

  - NEWS.am