ԱՄՆ-ում կազմակերպություն է ձևավորվել ՝ ի պաշտպանություն ՀԳՀԾ-ի
ԱՄՆ-ում ՝ ի պաշտպանություն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, իր գոյության մասին է հայտարարել «Դիվանագիտությունն արդյունավետ է» կազմակերպությունը:
Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակաիրանական շրջափակումների երկարաձգման հավանականության մասին: Իսկ մյուս կողմում, ԱՄՆ նախկին կառավարության պետքարտուղար Ջոն Քերին և նախկին կառավարությունում ազգային անվտանգության մի քանի ավագ փորձագետներ, կյանքի են կոչել «Դիվանագիտությունն արդյունավետ է» կազմակերպությունը:
Նորաստեղծ կազմակերպությունը քաղաքական գործիչներին է տրամադրում վերլուծություններ ու տեղեկություններ, որոնց օգնությամբ նրանք կկարողանան ՀԳՀԾ-ն կիրառել ՝ որպես դիվանագիտության ու արտաքին քաղաքականության համար ազդեցիկ ու արդյունավետ մոդել:
Նորաստեղծ կազմակերպության խորհրդատվական անձնակազմում, Ջոն Քերիի կողքին են նաև նախկին պետքարտուղարի տեղակալներ ՝ Էնտոնի Բլինկենը և Նիկոլաս Բերնզը, միջինարևելյան երկրների գծով Բարաք Օբամայի հատուկ խորհրդական Ռոբերթ Մալին և ԱՄՆ Պետդեպի նախկին խոսնակ Ջենիֆեր Սակին:
ԱՄՆ նոր կառավարությունը դեմ է ՀԳՀԾ-ին և փորձում է խափանել միջուկային համաձայնությունը: