Թուրքիայի բանակի կողմից Սիրիայի Ալ-Բաբի մոտակայքում երկու ռազմաբազա հիմնելու նախագիծը
https://parstoday.ir/hy/news/world-i62156-Թուրքիայի_բանակի_կողմից_Սիրիայի_Ալ_Բաբի_մոտակայքում_երկու_ռազմաբազա_հիմնելու_նախագիծը
Թուրքիայի վարչապետի օգնականը հայտարարել է.«Անկարան Մտադիր է Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում երկու ռազմաբազա հիմնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2017 14:51 Asia/Tehran
  • Թուրքիայի բանակի կողմից Սիրիայի Ալ-Բաբի մոտակայքում երկու ռազմաբազա հիմնելու նախագիծը

Թուրքիայի վարչապետի օգնականը հայտարարել է.«Անկարան Մտադիր է Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում երկու ռազմաբազա հիմնել»:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Հուրիեթ օրաթերթին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետի օգնականն ասել է.«Թուրքիայի բանակը նախատեսել է Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի արևմուտքում գտնվող «Ջաբալ Ալ-Շեյխ Աղիլ» ստրատեգիական բարձունքների վրա, որտեղ տեղակայված են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները, երկու ռազմաբազա հիմնադրել»:

Խոսելով ռազմաբազաների հիմնադրման նպատակների մասին Վեյսի Ղայնաղն ասել է, որ այդ բազաները կծառայեն Սիրիայի տեղական ուժերի սպառազինման ու վարժեցման խնդրին:

Հատկանշական է ,որ թուրք պաշտոնյաների հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Թուրքիան ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով  ֆինասական ու սպառազինական աջակցություն է ցուցաբերում վերջիններիս ու բացի այդ վիրավորված ահաբեկիչները բուժվում են Թուրքիայի հիվանդանոցներում: