Թուրքիայի բանակի կողմից Սիրիայի Ալ-Բաբի մոտակայքում երկու ռազմաբազա հիմնելու նախագիծը
Թուրքիայի վարչապետի օգնականը հայտարարել է.«Անկարան Մտադիր է Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում երկու ռազմաբազա հիմնել»:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Հուրիեթ օրաթերթին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետի օգնականն ասել է.«Թուրքիայի բանակը նախատեսել է Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի արևմուտքում գտնվող «Ջաբալ Ալ-Շեյխ Աղիլ» ստրատեգիական բարձունքների վրա, որտեղ տեղակայված են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները, երկու ռազմաբազա հիմնադրել»:
Խոսելով ռազմաբազաների հիմնադրման նպատակների մասին Վեյսի Ղայնաղն ասել է, որ այդ բազաները կծառայեն Սիրիայի տեղական ուժերի սպառազինման ու վարժեցման խնդրին:
Հատկանշական է ,որ թուրք պաշտոնյաների հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Թուրքիան ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով ֆինասական ու սպառազինական աջակցություն է ցուցաբերում վերջիններիս ու բացի այդ վիրավորված ահաբեկիչները բուժվում են Թուրքիայի հիվանդանոցներում: