Քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել
https://parstoday.ir/hy/news/world-i62160-Քրդամետ_կուսակցության_պատգամավորն_ազատ_է_արձակվել
Ստամբուլի օդանավակայանում ձերբակալված պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Մեհմեթ Ալի Ասլանն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2017 14:57 Asia/Tehran
  • Քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել

Ստամբուլի օդանավակայանում ձերբակալված պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Մեհմեթ Ալի Ասլանն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Պատգամավորը մտադիր էր թռչել Քուվեյթ՝ մասնակցելու թուրք-արաբական  հարաբերություններին նվիրված համաժողովին, սակայն ոստիկանները նրան Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալել էին:

Նա մեղադրվում էր անօրինական երթ իրականացնելու մեջ:

Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: 

 

//orer.am/