Թուրքական դատարանը պահանջում է Գարո Փայլանին զրկել անձեռնմխելիությունից
Մայիս 18, 2017 16:09 Asia/Tehran
Թուրքիայի արդարադատության նախարարությունը մեջլիս է ուղարկել Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի պատրաստած մեղադրական եզրակացությունը, որով պահանջվում է հայ պատգամավոր Գարո Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին հայտնում է թուրքական T 24 լրատվամիջոցը:
Դատարանը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորին մեղադրում է 2016 թվականի մարտի 25-ին լրագրողներ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի գործով դատական նիստի ժամանակ «ծառայողի աշխատանքը խոչընդոտելու և դատավարության գաղտնիությունը խախտելու» մեջ:
lratvakan.am/
Պիտակ